Բաժիններ՝

Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտում է Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը. Հունաստանի վարչապետ

Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որը պայքարում է Եվրամիության երկրներ ապօրինաբար ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգների դեմ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:

«Հունաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ՆԱՏՕ-ի առաքելությունը դրականորեն ազդի ճգնաժամի կարգավորման վրա: Ցավոք, հասկանալի է դառնում, որ դժվարություններն առաջանում են Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և պահանջների պատճառով, որոնք արտահայտվում են նաև մեր օդային տիրույթի խախտման թվաքանակի ավելացմամբ»,- ասել է Ցիպրասը:

ՆԱՏՕ-ն մարտին Էգեյան ծով է ուղարկել իր նավերը: Նախօրեին դաշինքը հայտնել է, որ Թուրքիայից ծովով Եվրոպա ժամանող փախստականների թիվը զգալիորեն կրճատվել է, սակայն անօրինական տեղափոխողները կարող են փոխել իրենց երթուղիները, ինչի հետ կապված, երկրի իշխանությունները պետք է շարունակեն ապահովել անվտանգությունը հարկ եղած մակարդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս