
Վրաստանում Հայաստանի դեսպանության մոտ ցույց անել պատրաստվող ադրբեջանցիներին Թբիլիսին արգելել է մուտք գործել երկիր

Ադրբեջանական պատվիրակությանը, որն ուղևորվել էր Թբիլիսի՝ ապրիլի ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ ցույց անելու նպատակով, չեն թողել մուտք գործել Վրաստան, հայտնում է Haqqin.az-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ադրբեջանական սփյուռքի միջազգային կենտրոնի պատվիրակության անդամները՝ կենտրոնի նախագահ Իսմայիլ Աղաևը, կենտրոնի նախագահի տեղակալ Սամիր Ադըգյոզյալը և կենտրոնի վրացական ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաևը ձերբակալվել են Վրաստանի սահմանապահների կողմից՝ առանց բացատրությունների:
Աղաևն ու Իսաևը վերադարձվել են «Գըրմըզը Քյորփյու» հսկիչ-սահմանային անցակետ, իսկ Ադըգյոզալին ուղարկվել է հետ՝ Ադրբեջան՝ «Սադըգլիի» հսկիչ-անցագրային կետով Գարդաբանիում 2 ժամ պահվելուց հետո:
Վերջիններս հաղորդագրություն են տարածել և նշել, որ Թբիլիսիի քաղաքապետարանն իրենց թույլատրել էր ակցիայի անցկացումը Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ: