«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումն ընդունեց եզրափակիչ հայտարարություն: Որոշվել է հաջորդ հանդիպումը գումարել 2018թ․ ապրիլին Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդ գլոբալ ֆորումը կոչ է արել բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո: Փատաթղթում մասնավորապես ասված է. «Գլոբալ ֆորումը, Ողջունում […]
«Կարող ես քննարկել՝ ինչպես կարելի է խաղալ հանճարեղ շախմատային խաղ, սակայն հենց շախմատի տախտակն ինքնին ռասիզմ է արտահայտում, որովհետև այնտեղ կան տարբեր ֆիգուրներ, ու դրանք զոհվում են մարտի ընթացքում: Շատեը ծանոթ չէին Իրաքի պատմությանը, Սիրիայի պատմությանը, կամ այդ ճգնաժամերին, բոլորը չեն կարդացել այդ վերջին զեկույցները, մեծ մտքեր ունեցող մարդիկ վերլուծում են կառավարության, վարչակազմի քայլերը, և մեծ լրագրողները նույնպես պետք է այդպես անեն ու մարտահրավեր նետեն բոլոր վարչակազմերին, որովհետև հազարավոր փաստեր են կեղծվում»:
Լինո Դիկուոլոն՝ MLS-ի փոխնախագահը, նշել է, որ շատ ակումբներ հետաքրքրված են «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասի ծառայություններով:
«Ավրորա» մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին այսօր այցելել է UWC Dilijan քոլեջ, ուր նա հանդիպել է լիբանանցի Պամելա Թեբչրանիի հետ՝ 100 Lives-ի հիմնադրած՝ Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողուհու հետ:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցին՝ Մանոյանը կարևորեց այն հանգամանքը, որ Լավրովը հստակ շեշտել է՝ 1994թ. կնքված զինադադարի եռակողմ համաձայնագիրն անժամկետ է և շարունակում է ուժի մեջ մնալ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արած հայտարարությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ ԱՄՆ նախագահի` պաշտոնավարության շրջանում Հայոց ցեղասպանության մասին արած վերջին հայտարարությունն անվանել է որպես «պատմության միակողմանի մեկնաբանում»:
Ըստ իտալական մամուլի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան չի հեռանա Թուրինի «Յուվենթուսից»: Ակումբը և ֆուտբոլիստը համաձայնության են եկել, և ֆրանսիացին չի վաճառվում:
Նա անդրադարձավ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի քայլին, ով խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում հերթով ցույց է տվել Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ պատգամավորների լուսանկարները՝ որակելով դա շատ կարևոր, բայց կիսատ քայլ: «Թուրքիայում կա Սևան Նիշանյան անունով մի գրող, ով մի քանի տարի է, ինչ բանտում է: Ես անհանգստանում են իմ ընկերոջ կյանքի համար»,- ասաց նա:
Նրա խոսքով` 10 000 եզդի է գերի վերցվել ու սպանվել ահաբեկիչների կողմից: «Իսկ նրանք, ովքեր չեն սպանվել, մահացել են կիզիչ արևից: Նրանք Սիրիայի և Իրաքի սև շուկաներում վաճառել են մեր կանանց ու երեխաներին, բռնաբարել են, մեկ տղամարդուց մյուսի ձեռքն են փոխանցել»,- հուզմունքը հազիվ զսպելով` ասաց երիտասարդ կինը:
Մարշալ Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ կիրառված բռնությունը երջանիկ պատահականությամբ չվերածվեց արյունահեղության:
«Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է, որը պետք է միջազգային հանրությունն ընդունի»,- ասաց ԵԽ պատգամավորը` հավելելով. «Եթե մենք չկանգնենք Ղարաբաղի կողքին, ցեղասպանությունը կարող է կրկնվել»:
Մեծ սկանդալ է ծագել Նիդեռլանդներում: Տեղի թերթերը պարզել են, որ թուրքերը երկրի ողջ տարածքում դոսյեներ են հավաքում Թուրքիայի նախագահին քննադատողների մասին: Այդ նորությունը չափազանց վրդովվեցրել է դեմոկրատական ազատությունների ու իրավունքների կողմնակիցներին:
Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Մայքլ Բոլինբրոուկը լրատվամիջոցներին հայտնել է, որ ակումբի գրանսենյակում հայտնաբերել է գաղտնալսող սարք:
«Այսօր ես ուզում եմ, որ իմ լրագրողներն այնպիսի պատմություններ լուսաբանեն, որոնք վերաբերում են իսկական լրագրությանը»,- Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ «Ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը)» թեմայի քննարկման ժամանակ այս մասին ասաց Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ Ջոյս Բարնաթանը:
Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։
Նախագահ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է Գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի նրա այցը իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում:
Թինա Քեյը Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ներկայացնում է երգչուհու կարգավիճակում իր առաջին տեսահոլովակը: Այն նկարահանել է Վահան Խաչատրյանը: Խոսք և երաժշտություն՝ Արմեն և Սուսաննա Խլղաթյանների:
«Ես դարձա ձայնազուրկ մարդկանց ձայնը: Հիմա 35 տարեկան էլ չկամ: Երբ սկսեցի պայքարել, դեռահաս էի` 15 տարեկան: Այն ժամանակ կանայք զրկված էին արտոնություններից, դատապարտված էին կախյալ աշխատանքի և ստրկության, ճորտության»,- նշեց Սայիդա Ղուլամ Ֆաթիման:
Զինյալներն առանձնացնում են տղամարդկանց և կանանց, իսկ Նադիայի և որոշ այլ կանանց տեղափոխում շենքի երրորդ հարկ: Դրանից հետո, մեկ ժամվա ընթացքում նրանք սպանում են 312 տղամարդու՝ ներառյալ Նադիայի վեց եղբայրները: Նադիան այս ամենի ականատեսն է դառնում:
Երեկ՝ ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ․ ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի (Həsənov Təbriz Bəxtiyar oğlu) մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 22-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում։ Այս մասին գրում է Ռազմինֆոն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Կասկադ» հոլդինգ՝ ներկա գտնվել հոլդինգի կողմից Հայաստանում շահագործման հանձնվող նոր արտադրական հզորությունների գործարկմանը՝ բարձրակարգ էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրությանը:
Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ դատարանի որոշմամբ նախագահ դարձած Քրիս Ջիվան, ով փոխարինել է ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ՆՖՖ նախագահ Ամայու Փանիկին, զավեշտալի իրավիճակում է հայտնվել: «Mirror»-ի փոխանցմամբ՝ Ջիվան փորձել է ինքնուրույն որոշել, թե ովքեր պետք է վարեն տեղական լիգայի առաջիկա խաղերը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հայտարարել է, որ իր թիմը դեռ կարող է ազդել մրցաշարային աղյուսակի վերջնական քառյակի վրա:
2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ն. Սոդերբերգի կարծիքով՝ պետք ուղղակի կանանց հրավիրել բանակցային սեղանի շուրջ. «Լավ կլիներ, որ ավելի մեծ քանակությամբ նախագահներ, վարչապետներ, նախարարներ լինեին կանայք, նույնիկ լավ կլիներ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կին լիներ»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին ընդունեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահ Ֆրանսիսկո Ալոնսո Ռոդրիգեսին:
Էկվադորի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
100 LIVES նախաձեռնությունը և Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (International Center for Journalism, ICFJ) հայտարարել են, որ ICFJ/Aurora-ի «Սկզբունքային լուսաբանում» համատեղ մրցանակի առաջին դափնեկիրը The New York Times թերթի լրագրող Ռուկմինի Կալիմակին (Rukmini Callimachi) է: