«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել». Սերգեյ Լավրով

«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանեով հարցին, թե ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ կողմերը մերժել են Կազանի փաստաթուղթը, ճի՞շտ է արդյոք, նա պատասխանեց կարճ, որ հայկական կողմը փաստաթուղթը չի մերժել:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը թվարկեց, թե որքան առաջարկներ է արել ադրբեջանական կողմը Սոչիից առաջ Մոսկվայում և այդպես շարունակ: «Այսպես կարող ենք գնալ մինչև անգամ տասը տարի առաջ և հասնել Փարիզի բանակցություններին»,- ասաց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930