Բաժիններ՝

Բնական միջոցներ՝ աչքերի այտուցների դեմ

Ամբողջ աշխարհում կանայք փորձում են գտնել այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն ազատվել անցանկալի կնճիռներից, աչքերի սև շրջանակներից ու պարկիկներից: Այդ փնտրտուքների ընթացքում նրանցից շատերն այնպիսի քսուքներ են օգտագործում, որոնք ոչ միայն չեն օգնում, այլև՝ վնասում են մաշկի նուրբ կառուցվածքը: Այդ իսկ պատճառով makeyourlifehealthier կայքն առաջակում է բնական լոսյոններ, որոնք արդյունավետ են կնճիռների և աչքերի պարկիկների դեմ:

Թեյ- Կոֆեին պարունակող թեյերում կա բնական տանին, որը նուրբ լուծողական է: Մոդելները սովորաբար օգտագործում են թեյն աչքերի տհաճ պարկիկներից ազատվելու համար: Պարզապես թեյի երկու փաթեթը դրեք տաք ջրի մեջ, ապա տեղադրեք սառցախցիկը, երբ փաթեթները սառչեն, դրանք դրեք աչքերին, թողեք մնան 5 րոպե: Երբ հանեք փաթեթները, կնկատեք, որ աչքերը թարմացել են:

Ավոկադո- Աչքերի մոտ մուգ շրջանակներ սովորաբար առաջանում են հոգնածության հետևանքով: Պարզապես կտրատեք ավոկադոն և տեղադրեք աչքերին: Կարող եք նաև բլենդերով հարել այն, ավելացնել նուշ, ապա ստացված խառնուրդը քսել աչքերի շուրջը:

Մետաղյա գդալ- Վերցրեք երկու մետաղյա գդալներ, մի քանի րոպեով դրանք պահեք սառը ջրի տակ, ապա 30-60 վայրկյան դրեք աչքերի տակ: Սառը մետաղը կթարմացնի աչքերի տեսքը և էներգիա կհաղորդի:

Թարմ վարունգ- Եթե աչքերն այտուցված են, ապա երկու կտոր թարմ վարունգ վերցրեք, դրեք աչքերին կես ժամով: Կնկատեք, որ աչքերի տեսքը փոխվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս