«Երևում են ավերված տներ, վիրավորներ… ». «Կոմերսանտի» թղթակիցի տպավորությունները Մարտակերտից (տեսանյութ)
Ռուսական Дождь հեռուստաընկերությունը զրուցել է «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Իլյա Բարաբանովի հետ, ով այսօր եղել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում:
Վերջինս տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտում կրակոցներ են հնչել՝ հրադադար չի պահպանել հակամարտող կողմերից և որևէ մեկը: Բարաբանովը նկարագրել է նաև Ստեփանակերտում տիրող մթնոլորտը:
«Ստեփանակերտում ամեն ինչ հանգիստ է, խաղաղ: Եղել ենք Մարտակերտում, որը դրախտային կենտրոն է, մոտ 5 կիլոմետրից արդեն Ադրբեջանի դիրքերն են: Այնտեղ մշտապես լսելի են թռիչքի ձայներ, լսվում էր, որ ինչ-որ բան է թռչում՝ ի պատասխան:
Տեսանելի էին քանդված տներ: Կեսօրին տներից մեկը նույնպես վնասվեց, կար 3 վիրավոր: Գնդակոծում էին և՛ «Գրադներից», և՛ հաուբիցներից, և՛ ականանետերից: Դեռ չեմ նկատել որևէ միջազգային դիտորդի: Լրագրողների թիվն առայժմ շատ քիչ է: Չեմ տեսել դեռ ո՛չ ԵԱՀԿ-ի, ո՛չ ՄԱԿ-ի դիտորդների»,- հաղորդել է «Կոմերսանտի» հատուկ թղթակիցը:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև: