Որքանո ՞վ էր հայկական զինուժը կանխատեսել հակառակորդի հարձակումը. բացառիկ զրույց ՊԲ բարձրաստիճան սպայի հետ

Հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզական գործողություններից արդեն հասկացել էինք, որ ադրբեջանական կողմը հարձակման է նախապատրաստվում, ուստի մեր բոլոր ստորաբաժանումները բերել էինք մարտական պատրաստականության` թշնամուն ուժգին հակահարված հասցնելու նպատակով:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ գործող N զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը` հավելելով, որ նախորդ օրվա, համեմատ, թշնամու ակտիվությունը` այսօր մասամբ ճնշվել է՝ չնայած որոշ տեղամասերում ռազմագործողությունները դեռևս ակտիվ բնույթ են կրում:

«Ներկայումս մարտական իրադրությունն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է: Ադրբեջանցիները մեր դեմ կիրառում են տարբեր զինատեսակներ, ծանր զինտեխնիկա, ուղղաթիռներ, որոնց մեծ մասն արդեն ոչնչացված են:

Քիչ չեն նաև թշնամու մարդկային կորուստները: Վստահաբար կարող եմ ասել, որ չեզոք գոտում թշնամին մոտ 100 դիակ է թողել, որոնք առայժմ ոչ մի կերպ հնարավոր չէ դուրս բերել»,-ասել է Ա. Գրիգորյանը` հավելելով, որ բացի թշնամուն հաջողությամբ ու հերոսաբար դիմագրավող հայ զիվորներից, իրենց ստորաբաժանման շարքերը շարունակաբար համալրվում են ազատամարտիկ կամավորներով:

Տեսանյութեր

Լրահոս