Ղարաբաղի հակամարտությունը չի կարելի սառեցված համարել. Ալիևի ադմինիստրացիա

Ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» չէ: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այսօր այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Եթե ինչ-որ մեկը Ղարաբաղյան հակամարտությունն անվանում է «սառեցված», ապա նա լիովին սխալվում է: Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է քայլեր ձեռնարկեն տվյալ հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է Մամեդովը:

Տեսանյութեր

Լրահոս