Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար). hetq.am

Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։

Ահա թե ինչպիսի վայրագություններ են կատարել ադրբեջանցի զինվորները մարդկանց նկատմամբ։ Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։

12920251_1290581160969907_3889655703616222884_n

Թալիշ գյուղը Լեռնային Ղարաբաղի հյուսիային սահմանամերձ բնակավայր է: Վերջին երկու օրերին ադրբեջանական զինուժը լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Տեսանյութեր

Լրահոս