Բաժիններ՝

Ամերիկացի լրագրողը քնել է ուղիղ եթերում

Ամերիկացի մարզական փորձագետ և լրագրող Բրայան Ուինդհորսթը քնել է ESPN հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ, հայտնում է Mashable-ը:

Տղամարդը լսում էր երկար հարցը, որը նրան հաղորդվում էր արբանյակային կապով, ու ինչ-որ պահի փակում է աչքերն ու դադարում արձագանքել շուրջը կատարվող իրադարձություններին:

Համացանցում տեղի ունեցածը մեկնաբանվում է այնպես, որ կարծես հոգնած լրագրողը քնել է, սակայն Twitter-ի իր միկրոբլոգում Ուինդհորսթը պնդում է, որ միայն նայել է իր բջջայինի էկրանին:

Բազմաթիվ ԶԼՄ-ներ շարունակում են պնդել, թե լրագրողը քնել է:

https://www.youtube.com/watch?v=WN3N6PHJd70

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս