Իրանի պաշտպանության նախարարն իր հայ և ադրբեջանցի գործընկերներին զսպվածության կոչ է արել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանը Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներում կոչ է արել շուտափույթ ապասառեցնել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Դեհգանը իր հայ և ադրբեջանցի գործընկերներին հայտնել է, որ կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և հարցը լուծեն դիվանագիտական եղանակներով: Նա հավելել է, որ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն:

Տեսանյութեր

Լրահոս