Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում. Թուրքիայի արտգործնախարար

Ցանկության դեպքում Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել մեկ շաբաթվա ընթացքում, հարկավոր է, որ դրա համար նման ցանկություն ունենա ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Եթե համանախագահող երկրների ցանկանան, ապա Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել շաբաթվա ընթացքում»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերում են թուրքական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ հարկավոր է մոտ ժամանակներս կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
«Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի հետ է: Ցանկացած ժամանակ, ցանկացած հարցում մենք Ադրբեջանի հետ ենք»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս