Բաժիններ՝

Բրիտանացի մոտոցիկլիստն արագության ռեկորդ է սահմանել «Մահվան պատի» վրա

Բրիտանացի մոտոցիկլիստ Հայ Մարտինը արագության ռեկորդ է սահմանել օղակաձեւ ուղղահայաց թեքահարթակով ընթանալիս, որը «Մահվան պատ» անվանումն է ստացել:

34-ամյա մարզիկը երկրորդ փորձից Triumph մոտոցիկլետը վարել է ժամում մինչեւ 125,7 կիլոմետր արագությամբ (առաջին փորձի ժամանակ նա զարգացրել է ժամում 113 կիլոմետր արագություն): Տրյուկը կատարելիս Մարտինը 5,2 G գերբեռնվածություն է կրել:

«Մահվան պատն» իրենից ներկայացնում է 52 ուղղահայաց կանգնեցված կոնտեյներներ, որոնց ամրացված են փայտահեծաններ: Շինվածքի տրամագիծը կազմում է 37,5 մետր, իսկ բարձրությունը՝ վեց մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս