
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորիներին՝ Նոր տարվա՝ Հաբ Նիսանի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Հաբ Նիսանի կապակցությամբ:
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:
Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»: