Բաժիններ՝

Windows 10-ով աշխատող սարքերի թիվն աշխարհում գերազանցել է 270 միլիոնը

Այն սարքերի թվաքանակը, որոնց վրա տեղադրված է 2015 թվականի հուլիսին թողարկված Windows 10 գործառնական համակարգը, աշխարհում գերազանցել է 270 միլիոնը: Այդ մասին հայտարարել է Microsoft-ի գործադիր փոխնախագահ, Windows and Devices Microsoft ստորաբաժանման ղեկավար Թերի Մայերսոնը՝ ելույթ ունենալով Build Microsoft խորհրդաժողովի ընթացքում:

«Գործառնական նոր համակարգն արդեն տեղադրված է ավելի քան 270 մլն սարքերի վրա, դա 145 տոկոսով ավելի է համապատասխան ժամանակաշրջանում տեղադրված Windows 7-ի թվից: Windows 10-ի թողարկման պահից դրա օգտատերերն արդեն ավելի քան 75 մլրդ ժամ են անցկացրել համակարգում, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է պատմության մեջ»,- ասել է նա:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել է Windows 10-ի նորացված տարբերակը՝ Windows 10 Anniversary-ն, որը օգտատերերի համար հասանելի կլինի 2016 թվականի ամռանը: Windows 10-ի օգտատերերը կկարողանան գործառնական համակարգը նորացնել անվճար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս