Ռայան ծննդաբերել է ու ընկել կոմայի մեջ. անգամ չի իմացել երեխան ինչ սեռի է. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր երկրում բժշկի սխալն ապացուցելը գրեթե անհնար է, հատկապես, երբ հիվանդի հարազատները հաշտվում են դատավճիռ դարձած հիվանդության հետ։ Եվ եթե վշտից գլուխները կորցրած՝ նրանք չեն բողոքում եւ մտածում են մի ճար գտնեն, որ հաշմանդամ դարձած հիվանդի կյանքը փրկեն, որեւէ մի վերահսկող կառույց չի հետաքրքրվում, թե իր ոտքով ծննդաբերելու գնացած երիտասարդ կինն ինչո՞ւ է հիվանդանոցից հաշմանդամ դարձած դուրս եկել, որը ծննդաբերելուց հետո անգամ չի էլ իմացել՝ ինչ սեռի երեխա է ունեցել։

31-ամյա Ռայայի 4 երեխաներն այսօր մեծանում են աոանց մայրական խնամքի։ Մայրը՝ Ռայա Ամլիկյանը, կա, բայց միայն ֆիզիկապես է ներկա նրանց կյանքում։ Երեք տարի առաջ փոքրիկ Մերուժի ծնվելուց հետո Ռայան ուժգին ցնցումներ է տարել, ապա ընկել է կոմայի մեջ եւ այլեւս դուրս չի եկել անկողնուց։ Ռայայի աչքերը թաց են, բայց նա ոչ տեսնում է, ոչ լսում, ոչ էլ արձագանքում երեխայի լացին ու հարազատների կանչին։ Այդ վիճակում է արդեն երեք տարի՝ 2013 թվականի օգոստոսի 10-ից։ Այդ օրվանից ի վեր Ռայայի 4 երեխաների ճակատագիրն այլ ընթացք է ստացել։ Նորածին Մերուժիկը տատի, պապի ու հոր գրկում է մեծանում, մյուս երեխաներն էլ, որոնք ստիպված այցելում են գիշերօթիկ դպրոց, մորից կարոտն առնում են այն ժամանակ, երբ շաբաթ-կիրակի օրերին նրանց տանում են մորը տեսության։

Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կեսարյան հատումով է եղել։ Կրասնոդարում ապրող ծնողներին զանգել, աչքալուսանք են տվել, թե Ռայան տղա է ունեցել եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն մեկ-երկու օր անց հայտնել են, որ ծննդկանը վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է։

Այդ օրվանից ի վեր ծնողներին մի հարց է տանջում՝ ի՞նչ պատահեց, ինչի՞ հետեւանքով   երիտասարդ Ռայան դարձավ հաշմանդամ։ Սակայն որեւէ բժշկից այդ պատասխանը չեն ստանում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս