
Ռոնալդուն Մադրիդում երկու տուն է հանել վաճառքի

Մադրիդյան ակումբի առաջատարը, հնարավոր է, պատրաստվում է տեղափոխության:
Ինչպես հաղորդում է իսպանական OK Diario պարբերականը, Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի մայրաքաղաքում երկու տուն է վաճառում:
Ըստ աղբյուրի տվյալների՝ 7 ննջասենյակներով իր առանձնատնից, որը գնել է 4.9 մլն եվրոյով 2010թ., ֆուտբոլիստը մտադիր է բաժանվել նաև 5 միլիոնի դիմաց, իսկ մոր տունը պլանավորում է վաճառել 2.5 մլն եվրոյով: OK Diario-ն ենթադրում է, որ այսպիսի որոշումը կապված է ամռանն ակումբը փոխելու՝ պորտուգալացու ցանկության հետ:
Ռոնալդուն «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», 2009թ.-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 31-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «ՊՍԺ»-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը