
Խուզարկություններ Գյումրիում

Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ Գյումրու 16 տարբեր հասցեում խուզարկություններ են իրականացվել: Սակայն, նախաքննության շահերից ելնելով, գաղտնի է պահվում, թե ո՞ր քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի տեղեկացմամբ` խուզարկություններն օրինական են: Գործով զբաղվող քննիչը դիմել է դատարանին ու ստացել թույլտվությունները: Մարտի 31-ի առավոտյան իրավապահները եղել են Մհեր Մկրտչյան փողոցում, քննչական գործողություններ են իրականացվել «Ե և Ս» գեղեցկության սրահում: