2015 թվականի մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում քաղաքացի Ալյոշա Ա.-ն իր վարած «Տոյոտա-Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել և անզգուշությամբ մարմնական վնասվածքներ պատճառել Ռազմիկ Բ.-ին, ով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
«Այսօր չկա կինոմթնոլորտ, որովհետև չկա կինոքննադատ: Հիմա կինոքննադատներ պետք չեն: Հետևաբար՝ այն, ինչ ամեն օր տեսնում ենք այսօրվա սերիալներում, մի՞թե դրանք մարդ դաստիարակելու համար չեն: Համակարգը քանդվել է նաև այս պատճառներով: Այսօրվա հերոսը դարձել է օլիգարխը, որին ես խնայում եմ, որովհետև խղճում եմ: Նա դժբախտ մարդ է ու այդ մասին չգիտի: Մինչև չգա սեփականության վերջը, համարեք, որ մարդը կորած է: Այսօր արդեն ապացուցվեց, և մենք համոզվեցինք, որ կապիտալիզմը նույնքան վատ դրսևորում է, որքան սոցիալիզմն էր»:
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Ալլեգրիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին:
«Մենք ստեղծեցինք դպրոցը նրա համար, որ Ռուսաստանում ստեղծվեր հնարավորություն՝ ստանալ բարձր մակարդակի բիզնես-կրթություն: Այդ պատճառով, եթե դու բիզնես ես վարում Ռուսաստանում, ապա պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ու կիրառես այդ գիտելիքները մեր բիզնես միջավայրում»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը ընդգկվել է «Բարսելոնայի» դեմ խաղի համար նախատեսված «Ռայո Վալեկանոյի» հայտացուցակում:
«Պետք է ասեմ, որ իշխանություններն այս անգամ էլ կարողացան ինձ բացասական առումով զարմացնել, թե իրենց մտքի պայծառությունը որքան խորն է՝ սեփական իշխանությունը վերարտադրելու գործիքներ ստեղծելու առումով»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով իշխանությունների կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի մասին:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ՝ Հետախուզության կոմիտեի նախագահ Դևին Նունեսը և Հատկացումների հանձնախողովի անդամ Դևիդ Վալադաոն միջազգային հանրությանը կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մարտի 2-ին մասնակցել է Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի, իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել Ռուսաստանը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը` հղում կատարելով անգլիական ակումբի աղբյուրին, մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակման դեպքում 28-ամյա հարձակվողը կդառնա հարձակման գիծն ուժեղացնելու առաջնային տարբերակ: «Մանչեսթեր Յունայթեդն» արգենտինացու համար պատրաստ է վճարել 80 մլն եվրո:
«Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ԱՄՆ կոալիցիան 29 հարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱՒՇ-ի դիրքերին, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, մարտի 20-ին Ռուսաստանում տեղի կունենա նավթարդյունահանող երկրների հանդիպում: «Ե’վ Սաուդյան Արաբիան, և’ Ռուսաստանը, բոլորը վերադառնում են բանակցային սեղանի շուրջ»,- հայտնել են Նիգերիայի նավթի նախարարությունից:
Իրանը մոտ օրերս կներկայացնի հայրենական արտադրության «Կարրար» տանկը, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:
Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջ 1-ին միկրոշրջան 3/9 շենքին հարակից` ապակիների արտադրության տարածքում, երիտասարդ տղայի դի կա:
ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան 168.am-ի հարցման, հայտնեցին, որ հրապարակմանը նույն օրն ընթացք է տրվել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է այլ անձանց կողմից Հանրաքվեի թիվ 4/12 տեղամասում 5 անձի փոխարեն քվեարկելու դեպք:
Արարատում 33-ամյա տղամարդու սպանության հետքերով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռուսաստան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինին: Այս մասին Ռոգոզինը գրել է Facebook-ի իր էջում:
«Հիմա ես փորձում եմ Անտոնիոնիի ուշադրությունը շեղել Մատենադարանով, որ մոռանա Բյուրականի մասին, որովհետև «կոմանդ» (հրահանգ) էր եկել՝ ոչ մի դեպքում Բյուրական չտանել նրան, բայց երկար ժամանակ չէր ստացվում: Ի վերջո, Անտոնիոնին Հայաստանից գնաց՝ մտածելով, որ ես կապ ունեմ КГБ-ի հետ»:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 26-ին, ժամը 15-ին, 1994 թ. ծնված Մարիամ Խ.-ն Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գեղեցկության սրահից գողացել է 1976 թ. ծնված Աննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, 50 դոլար և զեղչային քարտեր:
ԴԱԻՇ-ը կազմակերպել է 5 կանանց հրապարակային մահապատիժ: Մահապատժի ենթարկվածների թվում եղել է նաև բժիշկ, ով հրաժարվել է բուժել զինյալներին:
Թուրքիայում 1845 գործ է հարուցվել երկրի քաղաքացիների կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ սկսած 2014 թվականին մանդատն ստանալուց ի վեր:
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս աջակցում է Գյումրիի լքված տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին աջակցելու մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը:
Սիրիայի պետական տեղեկատվական գործակալությունը՝ SANA-ն, հայտնել է, որ Սիրիայի բոլոր նահանգներում էլեկտրականությունն անջատվել է:
2 կանայք, ովքեր այսօր նռնակներով հարձակվել էին Ստամբուլի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական տեղամասի վրա, սպանվել են, հայտնում է Reuters-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ:
ԱՄՆ Ներկայացուցիչների արտասահմանյան հարցերով կոմիտեն երեկ միաձայն երկու բանաձև է ընդունել, որոնք Օբամայի ադմինիստրացիայից պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ու օգնել Սիրիայի ժողովրդին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԿԲ-ն նշում է, որ ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում՝ մանրամասները պարզելու համար:
«Ժողովուրդը, պետությունը պետք է ունենա սիմվոլներ, որոնց հավասարվի ու առաջ գնա: Հայ գործարարության բևեռված սիմվոլը Մանթաշյանցն է` իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, բարոյական քարոզչությամբ, մեծ բարերար լինելով: Եթե համեմատենք թվաբանությունը, ապա 20-րդ դարի նրա ցուցանիշներին այս օր աշխարհի շատ միլիադրատերեր չէին կարող հասել: Նա առաջին նավթամուղի կառուցողն էր Բաքվից Բաթումի, խոշոր բանկային կապտալի ստեղծողը, առաջին անգամ հայ երիտասարդության կրթության և որբերի զանգվածային հովանավորչության համակարգի ստեղծողը, հայտնի է եկեղեցաշինությամբ, այդ թվում`կառուցել է Փարիզի հայկական եկեղեցին»,-ասաց Արսեն Ղազարյանը: