Բաժիններ՝

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը` հղում կատարելով անգլիական ակումբի աղբյուրին, մանկունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի նշանակման դեպքում 28-ամյա հարձակվողը կդառնա հարձակման գիծն ուժեղացնելու առաջնային տարբերակ: «Մանչեսթեր Յունայթեդն» արգենտինացու համար պատրաստ է վճարել 80 մլն եվրո:

Իգուաինի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2018թ., իսկ հրաժարադրամը կազմում է 94.5 մլն եվրո: Նշվում է, որ կողմերի միջև պայմանագրի երկարաձման բանակցություններ չեն տարվում:

Հարձակվողին ցանկանում են ձեռք բերել նաև «ՊՍԺ»-ն և «Չելսին»:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 27 խաղերում Իգուաինը դարձել է 25 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս