Բաժիններ՝

Իրանը դարձյալ հայտարարում է ռուսական T-90 տանկեր ձեռք բերելու պատրաստակամության մասին

Իրանը մոտ օրերս կներկայացնի հայրենական արտադրության «Կարրար» տանկը, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը:

Վերջինս հայտնել է, որ «Կարրարը» տանկը մոտ ժամանակներս կհամալրի Իրանի բանակի Զինված ուժերը: Բացի այդ՝ նրա խոսքով՝ Իրանը պլանավորում է գնել ռուսական Т-90 տանկեր:

Վերջին մի քանի ամիսներին իրանցի զինվորական պաշտոնյաները հակասական հայտարարություններ են արել մասնավորապես ռուսական T-90-ների ձեռքբերման վերաբերյալ:

Ավելի վաղ Իրանը բանակցություններ էր անցկացրել Ռուսաստանի հետ տանկերի գնման համար, սակայն արդյունքում հրաժարվել էր այդ գաղափարից:
Ռեզա Փուրդաստանն ավելի վաղ հայտարարել էր, թե T-90 տանկերի ձեռքբերման հարցը օրակարգում դրված չէ:

«Ռուսական Т-90 տանկը մեր սիրելիներից է»,- ասել է նա՝ նշելով, որ Իրանը մտադիր է օգտվել իր ներքին հնարավորություններից, որպեսզի բավարարի տանկերի իր պահանջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս