Բաժիններ՝

ԱՄՆ կոալիցիան հարվածներ է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱՒՇ-ի դիրքերին

ԱՄՆ կոալիցիան 29 հարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում ԴԱՒՇ-ի դիրքերին, հայտնում է Reuters-ը:

Կոալիցիայի հայտարարության մեջ նշվում է Սիրիայի 4 քաղաքներում՝ շինություններին ու տակտիկական միավորումներին, ինչպես նաև ԴԱԻՇ-ի զինատեսակներին հասցված 8 հարվածների մասին:

Իրաքի տարածքում կոալիցիան իրականացրել է 21 հարված: Ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, մոնտաժային հատվածներ, զինյալների հրետանային կրակային դիրքը:

Ավելի վաղ միջազգային կոալիցիան 22 ավիահարված էր հասցրել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս