Բաժիններ՝

Թուրքիայում 1845 գործ է հարուցվել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով. ԶԼՄ-ներ

Թուրքիայում 1845 գործ է հարուցվել երկրի քաղաքացիների կողմից նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով՝ սկսած 2014 թվականին մանդատն ստանալուց ի վեր:

Այս մասին գրում է Today’s Zaman-ը՝ հղում կատարելով Թուրքիայի խորհրդարանում երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությանը:

Թուրքիայի Քրեական օրենսգրքի թիվ 299-րդ հոդվածը նախատեսում է նման իրավախախտման համար պատիժ բանտարկության տեսքով՝ 1-4 տարի ժամկետով:
Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է Էրդողանին նրանում, որ նա ավելի ակտիվորեն է օգտվում այդ հոդվածից, որին ավելի վաղ հազվադեպ էին դիմում՝ ստիպելով լռել իր քաղաքականության հետ չհամաձայնողներին: Այդկերպ դատարանում են հայտնվում հայտնի գործիչներ, լրագրողներ, անգամ՝ դպրոցականներ:

Էրդողանի քննադատների կարծիքով՝ նրա գործունեությունում ավելի հաճախ է սկսել հանդիպել իշխանության ավտորիտար գծեր, իսկ ներկայիս նախագահը «վիրավորանք» է համարում անգամ իր հասցեին հնչած սուր քննադատությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս