Ալլեգրին կերկարաձգի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ:
Հաղորդվում է, որ իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Ալլեգրիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալլեգրիի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Ռեալը» և Իտալիայի հավաքականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



