«Նշանակվել է ծառայողական քննություն». Քննչական կոմիտեն՝ փաստաբանին գաղտնալսելու մասին

Լրատվամիջոցներում օրերս հրապարակում կար այն մասին, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործերից մեկի շրջանակներում իրավապահ մարմինները գաղտնալսել են փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան 168.am-ի հարցման, հայտնեցին, որ հրապարակմանը նույն օրն ընթացք է տրվել։ «Նկատի ունենալով, որ այն չէր պարունակում կոնկրետ տեղեկություններ, թե որ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներին է վերաբերում՝ առաջարկվել է փաստաբանին՝ ներկայացնել փաստական հանգամանքներ, և մարտի 1-ին փաստաբանը ներկայացրել է գրավոր հաղորդում։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Նշենք, որ Lurer.com-ի հետ զրույցում փաստաբանն ասել էր, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ արգելվում է անցկացնել գաղտնալսում, երբ հաղորդակցվում է իր փաստաբանի հետ, ու անհապաղ ոչնչացման են ենթակա գաղտնալսման արդյունքում ստացված տեղեկությունները, որոնք փաստաբանական գաղտնիք են պարունակում ու ստացվել են այլ անձի՝ ոչ փաստաբանի, գաղտնալսելիս: Նա նշել էր, որ գաղտնալսել են մի անձի, ինչի արդյունքում գաղտնալսել են իրեն, տեղեկությունները ոչ միայն չեն վերացրել, այլև հրապարակայնացրել են, գործն ուղարկել դատարան:

Նշենք, որ Hraparak.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն ասել էր, որ գաղտնալսումն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա: Փաստաբանին գաղտնալսելու վերաբերյալ ձեր հրապարակման և գաղտնալսման օրինականություննը կասկածի տակ դնող տեղեկատվության տարածման առնչությամբ, Դատախազության հսկողական գործառույթի շրջանակում, կարող եմ վստահեցնել, որ նշված գործով գաղտնալսումն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա, և դրա օրինականությունը կասկածի տակ դնելու հիմքեր չկան: Բացի այդ, մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել փաստեր, որոնց օրինականությունը որևէ առումով կասկածի տակ է դրված»,- ըստ լրատվամիջոցի՝ ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031