Բաժիններ՝

Ջիհադի Ջեյնը. ԴԱԻՇ-ի շարքից 12-ամյա աղջիկը 5 կնոջ է մահապատժի ենթարկել

ԴԱԻՇ-ը կազմակերպել է 5 կանանց հրապարակային մահապատիժ: Մահապատժի ենթարկվածների թվում եղել է նաև բժիշկ, ով հրաժարվել է բուժել զինյալներին:

Ահաբեկիչների թվում, որոնք ի կատար են ածել մահվան դատավճիռը, եղել է 12-ամյա մի աղջիկ, ում բրիտանական ԶԼՄ-ներն արդեն անվանել են Ջիհադի Ջեյն՝ ԴԱԻՇ-ի դահիճ Ջիհադի Ջոնի նմանությամբ:

daish22

Ինչպես հայտնում է The Daily Star-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, սպանությունն իրականացվել է Իրաքի Նինվե քաղաքում՝ Ասորեստանի երբեմնի մայրաքաղաքում:
Ջիհադի Ջեյնը եղել է կանանց վրա կրակ բացածների շարքում:

«Մահապատիժը համարվում է ԴԱԻՇ-ում առաջինը՝ փոքրիկ աղջկա իրականացմամբ»,- հայտնել է աղբյուրը:

daish.jpg1

Տղաների մասնակցությամբ մահապատիժների տեսագրություններ արդեն հրապարակվել էին: Այսպես, այս տարվա փետրվարին հայտնվեց հերթական շոկային տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է բրիտանական առոգանությամբ անգլերեն խոսող տղան հաշվեհարդար տեսնում միանգամից 3 տղամարդու հետ, որոնք մեղադրվել էին Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս