
Էրդողանը ժամանել է Կիև

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, ուր նրան դիմավորել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Դիմավորման արարողակարգից հետո Ուկրաինայի նախագահական պալատում մեկնարկել է Պորոշենկոյի ու Էրդողանի հանդիպումը: Էրդողանն Ուկրաինայում մասնակցելու է Թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը հանդիպելու է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Էրդողանն Ուկրաինա այցելելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի ու Ղրիմի թաթարների խնդիրների կարգավորման հարցը: