Բաժիններ՝

Ռուսաստանում միջազգային ավիափոխադրումները նվազել են 14.5 տոկոսով

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական ավիաընկերությունները հունվար-փետրվարին միջազգային ուղղություններով ուղևորափոխադրումները նվազեցրել են 14.5 տոկոսով՝ մինչև 4.9 միլիոն մարդու: Այս մասին հայտնել է «Ռոսավիացիան»: Ընդ որում՝ տարվա առաջին երկու ամիսներին 12.4 տոկոսով աճել են ներքին ուղևորափոխադրումները՝ մինչև 6.1 միլիոն մարդու:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-փետրվարին ուղևորահոսքը նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 1.3 տոկոսով՝ մինչև 11 միլիոն մարդու: Հունվար-փետրվարին զբաղեցված է եղել ինքնաթիռների ուղևորների նստատեղերի 74.6 տոկոսը, ինչը 1.2 տոկոսով ավելի պակաս է, քան՝ մեկ տարի առաջ:

Ռուսական մի շարք ավիաընկերություններ ֆինանսական բարդ վիճակում են հայտնվել ավիափոխադրումների պահանջարկի անկման ֆոնին, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով:

Բացի այդ, մարտից սկսած ավիափոխադրողները սկսել են շրջանցել Ուկրաինայի տարածքը, ինչը հանգեցնում է վառելիքի վրա հավելյալ ծախսերի: Ոլորտի վրա բացասաբար է ազդել նաև զբոսաշրջային շուկայում տիրող ճգնաժամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս