Բաժիններ՝

Նուբարաշենի սպանությունների գործով կալանավորվածը մեղադրվում է տեսանյութեր ջնջելու համար. news.am

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ հնչած կրակոցների գործով այսօր՝ մարտի 20-ին կալանավորված Ալեքսեյ Մկրտչյանի փաստաբան Արա Զաքարյանը պնդում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել առանց ապացույցների:

«Իմ պաշտպանյալը համակարգչի մասնագետ է, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համակարգիչներն էր կարգավորում: Այս պարագայում, ըստ քննիչների, իբրեւ սպանություն կատարած անձիք դիմել են այդ կազմակերպություններից մեկին, որտեղի կամերան ֆիքսել է նրանց: Հետո այդ կազմակերպության ղեկավարը Ալեքսեյին ասել է ՝ արի, ջնջի տեսանյութերը:

Հիմա քրեական հետապնդման մարմինն ասում է, որ նա որոշակի տեսանյութեր է ջնջել ու պարտակել է սպանությունը, բայց ոչ մի ապացույց չբերեց դրա վերաբերյալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է  փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին եւ այսօր կալանավորված մյուս 3 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության պարտակում):

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս