Բաժիններ՝

Ոստիկանները բնակարանային գողերին բռնել են հանցանքի վայրում

Ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկից գողություն են կատարում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված փողոցի տներից մեկից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Գարուշ Ա.-ին, 1990 թ. ծնված Գուրգեն Պ.-ին և 1987 թ. ծնված Արտաշես Ա.-ին:

Պարզվել է, որ նախնական համաձայնության գալով՝ Գարուշ Ա.-ն սպասել է իր վարած «ՎԱԶ-21100» մակնիշի ավտոմեքենայում, Գուրգեն Պ.-ն՝ հսկել է տարածքը, իսկ Արտաշես Ա.-ն, խոհանոցի պատուհանի փեղկը բացելով՝ ապօրինի մտել է 1951 թ. ծնված Բորիս Ղ.-ի առանձնատուն և փորձել գողություն կատարել, սակայն դրսից լսելով ձայներ` դուրս է եկել հյուրասենյակի պատուհանից և դիմել փախուստի, որի ընթացքում էլ բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս