Բաժիններ՝

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-22-ին, 23-ի գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին առանձին հատվածներում` զգալի:

Մարտի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի  21-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

a1.20.03
Երևանում՝

Մարտի 21-22-ին, 23-ի գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մարտի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

a2.20.03
Երևանի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.40C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս