Կատարի 3-րդ շեյխի 3 կանանցից 2-րդը՝ Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան հունիսի 4-ին չարտերային թռիչքով վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ (ֆոտոռեպորտաժ)
Մերձավոր Արեւելքում հայտնի ազդեցիկ շեյխուհի Մոզան, որի մասին անթաքույց հիացմունքով են գրում Forbes-ից մինչեւ Vogue առաջատար ամսագրերը, Հայաստան է ժամանել մասնավոր այցով։ Նրա առաջիկա հանդիպումների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Վաղը՝ հունիսի 5-ին, նա չարտերային չվերթով կմեկնի Երեւանից Թբիլիսի։
Շեյխուհի Մոզան 7 երեխաների մայր է։ Նա ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։
Vanity Fair ամսագրի շապիկին ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ սեռափոխության ենթարկված Քեյթլին Ջենների հայտնվելուց 1 օր անց Քիմ Քարդաշյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմը սպասում է երկվորյակի, գրում է New York Daily News-ը:
Գողությունների համար բազմիցս դատապարտվածը եկել էր խոստովանելու նոր հանցանքները:
Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով:
Մայիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծեծը, հետախուզում է հայտարարվել 1973 թ. ծնված Արթուր Յուրիի Մխիթարյանի նկատմամբ:
Ելակը վիտամին C-ի և մանրաթելերի աղբյուր է: Այն պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ մագնեզիումը, կալիումը և կալցիումը: Մեծ քանակությամբ նման հատապտուղ ուտելը կօգնի ազատվել նաև ավելորդ քաշից:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինը սրընթաց նիհարում է: Ներկայում 172 սմ հասակ ունեցող Ամալը կշռում է ընդամենը 40 կիլոգրամ:
«ՌԴ-ի համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի հրապարակմանն այն մասին, թե Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան:
«Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 տարեկան երեխա` հոսանքահարված վիճակում, որը մահացել է:
Հունիսի 3-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին:
«Ես գտնում եմ, որ քաղաքացիական նախաձեռնությունների գործողություններին նոր շունչ է պետք հաղորդել, նախաձեռնությունները մի նոր աստիճանի պետք է բարձրանան ու նոր պատասխանատվություններ ստանձնեն քաղաքական դաշտում: Փառք Աստծո, ՔՊ-ում մենք արդեն նման միտումներ տեսնում ենք, և վարչությունում ունենք շատ մարդիկ, որոնք նախկինում շատ ակտիվ են եղել քաղաքացիական նախաձեռնություններում, և իրենք են հասկացել, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ինքնադրսևորվել, ընդգրկվել այնպիսի կառույցների մեջ, ինչպիսին «Քաղաքացիական պայմանագիրն» է»,- ասում է Արայիկ Հարությունյանը:
«Ձախ նախաբազկի վերին երրոդի կապտուկ, նևրոզիկ ռեակցիա» ախտորոշմամբ երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժօգնության է դիմել 20-ամյա մի աղջիկ և հայտարարել, որ Նոր-Նորքի 4-րդ զանգվածից Ջրվեժ տանելու փոխարեն, անհայտ տաքսու վարորդն իրեն տարել է «Թոխմախի» գերեզմանոցների մոտ և փորձել բռնաբարել:
Ընդերքօգտագործողների մոտ ընդերքի օգտագործման օրինականության նկատմամբ ՎՊ-ն իրականացրել է 15 ստուգումներ: Արձանագրված փաստերը վկայում են, որ որոշ ընկերություններ լիարժեք չեն կատարում ընդերքօգտագործման պայմանագրերով ստանձնած պարտականությունները, այդ թվում՝ համապատասխան ներդրումները, իսկ թերությունների բացահայտումն աչքաթող է արվում ու չի վերացվում, չեն կնքվել հողատարածքի վարձակալության պայմանագրեր, անգամ ընդերքօգտագործողներին («Արզնի առողջարան» և «ՎԻ ԸՆԴ ԷՅ ՏՈՒՐ») առանձին լիցենզիաներ են տրամադրվել նույն հորատանցքը շահագործելու համար:
Պաշտպանի խոսքերով, իրեն առաջարկել են պայմանագիր այնպիսի պայմաններով, որոնք հարմար կլինեին հիվանդների և ծերերի համար:
Հունիսի 2-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 14 տան մոտ հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Գ.-ին:
Միչիգանի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ սև պղպեղն ու քրքումը (куркума) համադրված՝ կարող են կանխարգելել, անգամ բուժել կրծքագեղձի քաղցկեղը:
Յուրգեն Կլոպին փոխարինողը երազում էր մարզել թոփ ակումբ: «Ես շատ ուրախ եմ, որ պաշտոնապես ներկայացվել եմ` որպես «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, որովհետև միշտ երազել եմ թոփ ակումբ մարզել: «Բորուսիան» միշտ եղել է Գերմանիայի առաջատար ակումբներից մեկը, բայց մյուս թիմերը մեզ միշտ մարտահրավեր են նետում: Ամեն ինչ կախված է մեր աշխատասիրությունից, տղամարդկությունից և համառությունից:
Թուրքիայում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց մասնակցող կուսակցությունների բոլոր ցուցակներում ընդգրկված են նաև հայ համայնքը ներկայացնող հայ թեկնածուներ: Ընտրություններում ներգրավված է 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: Հարևան երկրում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն 632 հազար 889 քաղաքացի, ինչը 1,1 միլիոնով շատ է 2014 թվականի օգոստոսի նախագահական ընտրությունների ժամանակ հրապարակված տվյալից: Մոտ 2,9 […]
«Ես այլևս գաղտնիքներ չեմ պահի հանուն նրանց, ովքեր ակտիվորեն ձգտում են ոչնչացնել իմ երկիրը: Ներողություն եմ խնդրում, որ այդ տեղեկության մասին նախկինում լռել եմ: Բլատերը գիտի, թե ինքն ինչու է ընկել»:
«Ասացին, որ իրենք այնտեղ են տեսնում հարցի պատասխանը, որ եղած գումարները նպատակային չեն օգտագործվել: Առաջնայինն այսօր տեխնիկական վերազինման հարցն է, և, եթե այսօր մենք իրենց հարցնենք՝ այսքան փող ենք տալիս, դուք հետագայում դեպի զարգացման կգնա՞ք, էլ չի՞ լինի այդ ամեն ինչը, նրանք չեն կարող այդ հարցին պատասխանել»:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին
2015թ.-ի հունիսի 3-ին հանցագործության հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀԿ Խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ բռնաբարելու և գլխատելու հայտարարության վերաբերյալ: Ա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 10-ին նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հռոմի պապի ներկայացուցիչ Չիրո Բենեդետինիին:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Թուրինի «Յուվենթուսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:
Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել էր որպես գողացված, հանվել է Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդից, Interfax-ին հայտնել է աճուրդի տան վաճառքի բաժնի ղեկավար Մեթյու Ուելգմանը:
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵբ) կասեցրել է Ադրբեջանում մի շարք նախագծեր՝ կապված մանրածախ ոլորտի հետ: Այս մասին Trend-ին հայտնել է Բաքվում գրասենյակի ղեկավար Նիլ Մակքեյնը:
«Վեցյակն» ու Թեհրանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն միջուկային ծրագրի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի քաղաքական բաժնի ղեկավար Նիկոլա դե Ռիվյերին:
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ֆինանսների նախարարությունը խորանար, թե ով ինչ ունի այս երկրում: Պատկերացրեք ներքևի օղակները, դուք կարո՞ղ եք կառավարել վիճակը: Մենք նայում ենք որպես տնտեսվարող սուբյեկտ իրենց՝ հարկ վճարողի հաշվի համարով»:
Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ն՝ որպես կոնֆլիկտի կողմերից մեկը, ունի իր հստակ մոտեցումը՝ ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի իրացումը, և ՀՀ-ն երաշխավորն է ԼՂ բնակչության անվտանգության. «Մնացած շատ շատ խնդիրներ պետք է լուծում ստանան Ստեփանակերտում և վերջնական լուծումների մասին խոսել նշանակում է, ունենալ նաև Ստեփանակերտի համաձայնությունը: Դրանով է պայմանավորված, որ ՄԽ համանախագահները պարբերաբար լինում են Ստեփանակերտում: Եվ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային գործընթաց»: