Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը երկվորյակ կունենա

Vanity Fair ամսագրի շապիկին ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ սեռափոխության ենթարկված Քեյթլին Ջենների հայտնվելուց 1 օր անց Քիմ Քարդաշյանի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրել է, որ Քիմը սպասում է երկվորյակի, գրում է New York Daily News-ը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Քիմ Քարդաշյանը մի շարք մարդկանց պատմել է, որ արհեստական բեղավորում է իրականացրել, ինչի արդյունքում 2 ձվաբջիջ է բեղմնավորվել:
«Նա սպասում է, որ տեսնի՝ արդյոք այդ երկու ձվաբջիջը կպահպանվեն մինչ իր հայտարարություն անելը:

Նա սպասում է իր բժշկի պատասխանին, որ վստահ լինի՝ արդյոք իր բեղմնավորված բջիջները առողջ են», New York Daily News-ին հայտնել է աղբյուրը:
Ինչպես հայտնել են պարբերականին, այդ տեղեկությունը հայտնի է միայն Քիմի մորը, քույրերին ու ամուսնուն՝ Քանյեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930