Տնական ելակի չիպս. կանխարգելեք շաքարախտն ու կորցրեք ավելորդ կիլոգրամները
Ելակը վիտամին C-ի և մանրաթելերի աղբյուր է: Այն պարունակում է այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ մագնեզիումը, կալիումը և կալցիումը: Մեծ քանակությամբ նման հատապտուղ ուտելը կօգնի ազատվել նաև ավելորդ քաշից:
Ելակը հարուստ է էլագաթթուներով և անտոցիանիններով: Անտոցիանինն օգնում է օրգանիզմին կարգավորել ադիպոնեկտին կոչվող հորմոնի արտազատումը: Այսպիսով, այս հորմոնը լավացնում է մարսողական համակարգն ու նվազեցնում ախորժակը:
Վերջերս արված մի քանի հետազոտություններ ցույց են տվել, որ ելակի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շաքարախտի առաջացման ռիսկը:
Տնական ելակի չիպս
Բաղադրություն
- 12 ելակ, կտրատած
- Կես բաժակ ջուր
- Կես բաժակ մեղր
Պատրաստման եղանակը
Մեղրն ու ջուրը եփեք, ապա հարեք այնքան, մինչև մեղրն ամբողջովին լուծվի, ու թողեք խառնուրդը սառչի: Ջեռոցը միացրեք 200 աստիճան, ելակը բարակ շերտերով կտրատեք: Ելակի կտորները թրջեք սառած օշարակի մեջ և դրեք ջեռոցի տարայի վրա: Ապա ջեռոցի ջերմաստիճանը ցածրացրեք և սկսեք ամենացածրից, թողեք ելակները ջեռոցում այնքան, մինչև ելակի կտորները չորանան, մոտավորապես 2 ժամ: Երբ ելակները չորանան, հանեք ջեռոցից և սառեցրեք:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը