
Քլունին շոկի մեջ է. Ամալ Ալամուդդինը նիհարել է մինչև 40 կիլոգրամ

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինը սրընթաց նիհարում է: Ներկայում 172 սմ հասակ ունեցող Ամալը կշռում է ընդամենը 40 կիլոգրամ:
Քլունին այնքան է անհանգստացել իր 37-ամյա կնոջ առողջական վիճակի պատճառով, որ անգամ մտադիր է մասնագետների վարձել, որոնք կկարողանան օգնել կնոջը վերահսկել քաշն ու առողջանալ:
«Ամալը սկսել է կրել ավելի փոքր չափսի հագուստներ: Ջորջը շատ է անհանգստանում ու պատրաստ է միջոցառումներ ձեռնարկել»,- ամերիկյան OK! պարբերականին պատմել է ամուսիններին մոտ կանգնած աղբյուրը:
Ջորջն սկսեց անհանգստանալ այն ժամանակ, երբ կինն ստիպված եղավ փոխել զգեստապահարանը, քանի որ այլևս չէր կարողանում կրել իր նախկին զգեստները: