Բաժիններ՝

Հռոմի պապը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 10-ին նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Հռոմի պապի ներկայացուցիչ Չիրո Բենեդետինիին:
«Նախագահ Պուտինը կայցելի Վատիկան հանդիպելու Հռոմի պապի հետ հունիսի 10-ին՝ օրվա երկրորդ կեսին»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին Պուտինի ու Ֆրանցիսկոսի հնարավոր հանդիպման մասին:
«Նման հանդիպման հնարավորությունը մշակվում է»,- ասել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս