Բաժիններ՝

Թոմաս Տուխելը պաշտոնապես ներկայացվել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում

Յուրգեն Կլոպին փոխարինողը երազում էր մարզել թոփ ակումբ: «Ես շատ ուրախ եմ, որ պաշտոնապես ներկայացվել եմ` որպես «Բորուսիայի» գլխավոր մարզիչ, որովհետև միշտ երազել եմ թոփ ակումբ մարզել: «Բորուսիան» միշտ եղել է Գերմանիայի առաջատար ակումբներից մեկը, բայց մյուս թիմերը մեզ միշտ մարտահրավեր են նետում: Ամեն ինչ կախված է մեր աշխատասիրությունից, տղամարդկությունից և համառությունից:

Գիտեմ, որ կարող եմ ամբողջապես հիմնվել ակումբի ղեկավարության վրա: Դա ընդունված առաջարկի կարևոր գործոնն էր: Յուրգեն Կլոպն ավելին էր, քան սովորական մարզիչը: Նա Դորտմունդում անցկացրեց 7 ցնցող տարի»,- Թոմաս Տուխելի խոսքերը հաղորդում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Մրցաշրջանի ավարտից հետո Յուրգեն Կլոպը հեռացավ դորտմունդյան ակումբից` որոշելով ընդմիջում տալ աշխատանքում:
Տուխելի վերջին աշխատանքի վայրը եղել է «Մայնցը», որտեղ նա աշխատել է 2008 թ.:
Կլոպը «Բորուսիայի» հետ հաղթել է 2 Բունդեսլիգա, Գերմանիայի 1 գավաթ և 2 Սուպեր գավաթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս