Բաժիններ՝

Կյելինին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի եզրափակչին

Թուրինի «Յուվենթուսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Բարսելոնայի» հետ դիմակայությանը:

Նախօրոք կայքը հայտնել էր, որ Կյելինին կիսատ է թողել երեկվա մարզումը, իսկ այսօր հաստատվեց, որ նա ստացել է ձախ ոտքի ազդրային մկանների վնասվածք:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս