Օրենք, որի շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքների նախագծերի փաթեթը և վստահեցրել, որ դրա շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը:
Գործադիրը քննարկել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրությանը, վերացնել առկա հակասությունները և բացերը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Տեսանյութեր

Լրահոս