Հայաստանյան բանկերում լուրջ մտահոգություններ կան իրենց տրամադրության տակ հայտնված անշարժ գույքի իրացման հարցում: Խոսքը տրամադրված վարկերի դիմաց որպես գրավ վերցված անշարժ գույքի մասին է, որի գինը նվագում է օր-օրի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են:
«Ամեն օր խմբի հանցավոր ղեկավարների կողմից իրականացվել են խոշոր չափերի հասնող գողություններ: Դժվար է հաշվարկել ճշգրիտ վնասը« սակայն խոսքը զգալի թվերի մասին է»,- ասել է Նանսի քաղաքի փոխդատախազ Գրեգորի Վեյլը:
Մեր տեղեկություններով, Աբովյանի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանը պատրաստվում է վերջին «գրոհին»․ նա հրահանգել է իր թիմակիցներին ընտրությունների օրը` հունիսի 7-ին, վիճաբանել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ընտրակեղծիքների իմիտացիա, աղմուկ բարձրացնել:
Հունիսի 5-ին, ժամը 08.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել նետվելով Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 տան տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ Երևանի 16-րդ թաղամաս տեղափոխեցին Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն. Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնին, որտեղ Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:
Վերջին օրերին ամենաարտառոց քաղաքական տեսարանը սիպտակ մայկա-շլվարով Գագիկ Ծառուկյանն էր՝ սեւ կոստյում-շլվարով Սերժ Սարգսյանի կողքին: Խորհրդանշական է, որ Ազատության հրապարակի հարթակում Գագիկ Ծառուկյանը կարմիր մայկա-շլվարով էր, հիմա՝ արդեն սիպտակ մայկա-շլվարով:
Պարզվում է` գործով մի պաշտոնյա է անցնում: Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է:
Ջոն Գալիանոյի անկեղծ, ցնցող ելույթը Լոնդոնի կենտրոնական Սինագոգում, որի ժամանակ նա պատմեց սկանդալից հետո իր վերականգնման և այն մասին, թե ինչ կլիներ, եթե մնար Dior-ում:
Այն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարեց, որ հեղափոխություն բառը պիտի հանել ՀԱԿ-ի բառապաշարից, «Հանրապետություն» կուսակցության համար խնդիրներ առաջացան, որովհետեւ 2001-ից սկսած մեր կուսակցությունը հեղափոխության եւ հեղափոխականության կողմնակից է եղել:
Չինական հանրահայտ անեծքը «մաղթում է» ապրել բարեփոխումների դարաշրջանում: Այս իմաստով բոլորս «անիծված» ենք: Հեռավոր 1985-ից պարբերաբար բարեփոխումների շրջանում ենք: Ու վերջը չի երևում: Նույնը կարելի է պնդել այս տարվա դպրոցական շրջանավարտների մասին:
Տղամարդը` լինելով անհատ ձեռնարկատեր, իրեն պատկանող կրպակում, համակարգչային տեխնիկայի միջոցով, տարբեր ինտերնետային կայքերից ներբեռնել և խտասկավառակների վրա ձայագրել է պոռնոգրական բնույթի տեսաֆիլմեր, որոնք քննությամբ չպարզված պայմաններում 500 դրամ գումարով իրացրել է գործով չպարզված անձանց, իսկ թվով 4 հատ պոռնոգրական բնույթի տեսանյութեր պարունակող խտասկավառակներ հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից կրպակում դեպքի վայրի զննության ընթացքում:
«Նախագահը կարող է օգտվել իր ցանկացած սահմանադրական իրավունքից: Դա նրա իրավունքն է»,- հայտարարել է Պեսկովը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք կարող է Պուտինը օգտվել իր իրավունքից ու խնդրել Անվտանգության խորհրդին թույլատրել իրեն արտասահմանում դիմել ուժի կիրառման:
Դիլանը 7 տարեկան է: Նրա ընկերը` Ջոնան, ունի շատ հազվագյուտ հիվանդություն: Երբ Ջոնայի բուժման համար գումարը վերջացավ, Դիլանը որոշեց օգնել նրան: Նա գրեց «The Chocolate Bar» գիրքը, որը և օգնեց հավաքել ավելի քան 600.000 դոլար` հիվանդության ուսումնասիրության համար:
Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր սեփական նորաձև բրենդի հերթական ստեղծագործությունը, տեղեկացնում է spletnik.ru-ն: Victoria Beckham-ի resort 2016 հավաքածուն չի հիասթափեցնի բրիտանական աստղի ոճի երկրպագուներին ու ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ թրենդներին:
Հայաստանից կոնֆերանսին մասնակցում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը։ Նրա զեկուցումը նվիրված է «Ենթակարմիր դիտումներից ընտրված Բյուրական-IRAS գալակտիկաների աստղառաջացման տեմպերը» թեմային։
Նախօրեին Լոնդոնում կայացել է Glamour ամսագրի կազմակերպած «Տարվա կին» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է քաղաքացու լիազորած անձ Տ. Խուրշուդյանի դիմումն առ այն, որ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության և իր վստահորդի միջև 2009 թվականի հուլիսի 17-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրեր և կազմվել ստացական։ Ըստ այդմ՝ 2 բնակարան ձեռք բերելու դիմաց ընկերությանը վճարվել է 110.911.449 ՀՀ դրամին համարժեք 303.360 ԱՄՆ դոլար։
Եթե Դուք չեք կարողանում քնել` առանց ծնկով ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին հենվելու, նշանակում է` Դուք հանգիստ և վստահելի մարդ եք: Դրա հետ մեկտեղ, Դուք նաև կոլեկտիվի «հոգին» եք:
«Կարծում եմ՝ և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանն իրենց ելույթներում բազմաթիվ անգամներ նշել են, որ Հայաստանի ներսում իրենք թշնամիներ չունեն, պարոն Ծառուկյանը բազում անգամներ ասել է, որ իր լավ ընկերն է և՛ առաջին նախագահը, և՛ երկրորդ նախագահը, և՛ երրորդ նախագահը, և ասել է, որ ցանկացած քաղաքական փոխհարաբերություն ամենևին չի նշանակում, որ տվյալ մարդկանց միջև մարդկային փոխհարաբերությունները պետք է ավարտվեն»:
Ռուսաստանի նախագահի հատուկ հանձնարարությամբ ստեղծվել է պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որը գործելու է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից։ Այդ հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը։
Այս տարի Կաննի 68-րդ կինոփառատոնի լավագույն դիմահարդարումներից մեկը համարվել է Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջենների դիմահարդարումը: spletnik.ru-ն Lancome-ի առաջատար Ալեքսեյ Մոլչանովի հետ փորձել է վերստեղծել Կառլ Լագերֆելդի սիրած մոդելներից մեկի դիմահարդարումը ու այն ներկայացնել իր ընթերցողներին:
Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 1969 թ. ծնված Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 1989 թ. ծնված Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 1993 թ. ծնված Վախթանգ Մ.-ի հետ:
Աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ը նախօրեին Նյու Յորքում իր նոր ընկերուհու հետ այցելել էր Մելիսա Մակ-Քարթիի Spy ֆիլմի պրեմիերային, հայտնում է Mstars News-ը:
«Մենք արդեն 2 տարի իրականացնում ենք ռիսկի վրա հիմնված ստուգումներ՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ. N 132 որոշման, որը ենթադրում է մի շարք պրոցեդուրաների պահպանում: Այսինքն՝ մենք չենք կարող ցանկացած օբյեկտ, երբ ուզենք, վեր կենանք-գնանք, ասենք՝ մենք եկել ենք՝ ձեզ ստուգելու: Օրինակ, 2014թ. դեկտեմբերին մենք մեր պաշտոնական կայքում տեղադրել ենք (պարտավոր ենք տեղադրել և տեղադրել ենք) այն օբյեկտների ցանկը, որտեղ մենք նախատեսում ենք ռիսկի վրա հիմնված ստուգում իրականացնել 2015թ.»:
Հունիսի 3-ին, ժամը 13.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ գագաթային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1947 թ. ծնված Լուսյա Կ.-ն և հայտնել, որ Աբովյան քաղաքի «Բուլվար» կոչվող այգում ակորդեոնով խփել են գլխին:
«Եթե հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իշխանություններն ավելի զուսպ են և իրոք գնում են զիջումների, որովհետև գիտեն, որ դա հասարակական պահանջ է, ապա քաղաքական ուժերի դեպքում իշխանություններն ինքնըստինքյան կգերադասեն զիջումների չգնալ, որովհետև դա ընդդիմության կողմից կդիտվի` որպես թուլություն, և մեծ հարված կլինի իշխանությունների համար։ Կարծում եմ` քաղաքական ուժերն ինչքան հեռու մնան այսպիսի պայքարներից, այնքան դա կլինի հօգուտ ժողովրդի»։
Հունիսի 4-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի 11-րդ փողոցի թիվ 2 փակուղու տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ (պատերին առաջացել են ճաքեր). անհրաժեշտ է օգնություն: