«Հայաստանը և որևէ այլ երկիր չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի փոխվարչապետ (2002-2004թթ.), Արտաքին գործերի նախարար (2002-2006թթ), ներկայումս Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի բանակցություններին, որոնց ընթացքում Սոբոտկան հույս էր հայտնել, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի, միջև:
«Ուրֆա. Վերածնված արժեքներ». այսպես է կոչվում ոճաբան Արամ Նիկոլյանի նոր հավաքածուն, որի հիմքում հայկական տարազներն են, դրանց խորհրդանիշները, Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությունները: Պատմության թանգարանի նախասրահում երեկ կայացած ցուցադրությանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները, նորաձևությամբ հետաքրքրվողներն ու պատահական անցորդները։
Հունիսի 3-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին, Լոռու մարզային վարչության երկու քննիչ Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկում նկատել են վիճաբանող և միմյանց քաշքշող մոտ 20-30 անձանց:
Շշուկներ էին պտտվում, որ արգենտինացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ», սակայն 27-ամյա Դի Մարիան պնդում է, որ պատրաստ է մյուս մրցաշրջանում նույնպես օգնել իր թիմակիցներին:
Երկու դանակահարություն. խանդից մինչև դավաճանություն և գինովցած վիճաբանություն:
Օրական մեկ բուռ ընկույզ ուտելը բավական է՝ սրտի հիվանդությունները կանխարգելելու համար: Ավելին, ընկույզի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է ամբողջ օրգանիզմը:
ԿՀՎ-ի (ЦРУ) պաշտոնաթող աշխատակից Նորմանդ Հոջեսն իր պրոֆեսիոնալ գործունեության մասին վերջերս սկանդալային խոստովանություն է արել: Լինելով Վիրջինիա նահանգի Sentara General Hospital հիվանդանոցում` հետախուզական բյուրոյի վետերանը մահամերձ վիճակում ներկայացրել է իր կյանքի պատմությունը: Հարցազրույցի ժամանակ արդեն լրացել էր նրա 78-ամյակը, և չնայած տարիքին՝ Նորմանդը բոլոր մանրամասնություններով հիշում էր իր բոլոր առաջադրանքները: Նա 41 տարի եղել է […]
Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին մերժել է թաիլանդցի գործարար Բի Տայչաուբոլի առաջարկը՝ վաճառել «Միլանի» 100% բաժնետոմսերը մոտ 1 մլրդ եվրոյով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Փարիզում ընթացող ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաժատ Վալո-Բելկասեմի հանդիպումը:
2013 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, 1957 թ. ծնված Սիլվա Պ.-ն դիմել էր ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ լոգարանի պատուհանը կոտրելով՝ մտել են Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող իր ամառանոց և գողացել օգտագործված կենցաղային իրեր, խոհանոցային էլեկտրական պարագաներ և հագուստ:
Նա նշեց, որ երիտասարդը նորմալ ընտանիքից է, աշխատասեր է, ընտանիքի սոցիալական վիճակը նորմալ է: «Մեզ էլ է շատ հետաքրքիր, հանելուկ է»,- ասաց նա:
Հետագայում, երբ պարզ է դարձել, որ այդ անձը եղել է հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունների կատարման մեջ, դարձյալ ՌԴ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվություն չի տրամադրվել ՀՀ իրավապահ մարմիններին, և ոչ էլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է պահանջել համապատասխան տեղեկատվություն ՌԴ-ի իրավապահ մարմիններից:
Մտավորականները՝ մարդիկ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում, պետք է կտրված չլինեն հողից և ժողովրդից: Անկախ նրանից, թե ինչպես են նրանք ապրում, նրանք պետք է միշտ հիշեն ժողովրդի ցավի մասին: Եվ անպայման բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք հուզում են մրադկանց: Այլ տարբերակ չկա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ուռուցքներ. 1 ճ/գ կարտոֆիլի ծիլերը 14 օր թրմեք 1 լ օղու մեջ, քամեք։ Խմեք 30-ական գրամ, օրը 2-3 անգամ` սնվելուց առաջ։
Իսպանական El Mundo-ն գրում է, որ ՖԻՖԱ-ի 79-ամյա նախագահ Յոզեֆ Բլատերը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 29-ամյա ռուս մոդել Իրինա Շեյքի հետ 2000-ական թվականներին:
ՀՀ քաղաքացի, 1972թ. ծնված Ա.Առաքելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին։
Վթարի ենթարկված ու ջարդված 6 մեքենա:
Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին, 1974 թ. ծնված Կարեն Գ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ դուռը բացելով` Կոտայքի մարզի Նոր-Արտամետ գյուղում գտնվող առանձնատնից գողացել են տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա` պատճառելով 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի 36 շենքի 13 բնակարանի բնակիչ, 1964 թ. ծնված Նիկոլայ Իսկանդարյանը, որը մայիսի 27-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Մինսկյան պայմանավորվածությունները ստորագրելու պահից ի վեր Ուկրաինայի արևելքում զոհվել է ավելի քան 400 մարդ, հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:
հունիսի 4-ին Երևանի առևտրի կենտրոններից մեկում գործող «Կառլո Կոմբերցի» ՍՊ ընկերությանը պատկանող տաղավարում, ինչպես նաև նույն ընկերության տնօրեն Վաղարշակ Մուրադյանին պատկանող, Տիչինայի 57 հասցեում գտնվող սեփական տան առաջին հարկում ապօրինի գործող կոշիկի և կաշվե այլ պարագաների արտադրամասում, արձանագրվել են «Բրիոնի», «Ստեֆանո Ռիչի», «Զիլի», «Բիլիոներ» և այլ արտասահմանյան ապրանքային նշաններով մակնշված թանկարժեք կոշիկներ, թևատակի պայուսակներ, գոտիներ, դրամապանակներ, կեղծված այլ պարագաներ:
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց դստեր՝ Նորդի ծննդյան արարողության անցկացման նպատակով վարձակալել են «Դիսնեյլենդը», հայտնում է The New Musical Express-ը:
Կրեմլում ուշադիր ուսումնասիրում են ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահի զեկույցը, որտեղ Վաշինգտոնը դիտարկում է Ասիայում կամ Եվրոպայում հրթիռների տեղակայման հնարավորությունը՝ ուղղված ռուսական միջուկային պոտենցիալի դեմ:
Հունիսի 6-ին կկայանա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Այս խաղի վերաբերյալ քննարկումներն ու կանխատեսումներն անսպառ են, կարծիքները՝բազմապիսի:
«Տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց ի վեր անցած 10 ամիսները ապացուցել են մեկ բան՝ Ռուսաստանն ի վիճակի է իրեն անձամբ կերակրել: Իհարկե, դրա հետ հաշվի են նստելու նաև նրանք, ովքեր մեզ հետ կցանկանային համագործակցել ու նրանք, ովքեր պատժամիջոցների ռեժիմի պատճառով բաց է թողնում ռուսական շուկայում զգալի հնարավորությունները»,- Մեդվեդևի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Թուրքիայի հայ համայնքը հավասար հեռավորության վրա է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն` անդրադառնալով կիրակի օրը Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 14-ը:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հայտարարությունից, ինչպես նաև ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նախատեսվող քննարկումից: Այսoր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Լևոն Զաքարյանը և Արամ Մանուկյանը:
Պաշտոնական Բաքուն Արևմուտքի հետ գնում է հարաբերությունների խստացման: Հենց այսկերպ կարելի է գնահատել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը: