ՎԶԵԲ-ը կասեցրել է Ադրբեջանում իր նախագծերը
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵբ) կասեցրել է Ադրբեջանում մի շարք նախագծեր՝ կապված մանրածախ ոլորտի հետ: Այս մասին Trend-ին հայտնել է Բաքվում գրասենյակի ղեկավար Նիլ Մակքեյնը:
«Վերջին ամիսներին որոշ նախագծերի իրականացումը մի փոքր կասեցվել է: Մենք չեղյալ չենք հայտարարել դրանք, պարզապես մեր հաճախորդների մոտ առաջացավ իրենց պլանների հետ կապված ոչ մեծ կասեցում, այնպես որ այդ նախագծերը կարող են շարունակվել հաջորդ տարի»,- ասել է նա:
Մակքեյնի խոսքով՝ անցած տարի ՎԶԵԲ-ը Ադրբեջանին հատկացրել է մոտ 300 մլն դոլար 21 նախագծի իրականացման համար« իսկ ընթացիկ տարում ակնկալվում է 250 մլն դոլարի տրամադրում 15-18 նախագծերի ֆինանսավորման համար: