Բաժիններ՝

Մարտին Շկրտելը հրաժարվել է «Լիվերպուլի» նոր պայմանագրից

Պաշտպանի խոսքերով, իրեն առաջարկել են պայմանագիր այնպիսի պայմաններով, որոնք հարմար կլինեին հիվանդների և ծերերի համար:

Շկրտելի գործող պայմանագիրը լրանում է 2016 թ., բայց «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը լի է վճռականությամբ` Էնֆիլդում պահել թիմի առանցքային խաղացողներից մեկին: Ակումբը պաշտպանին առաջարկել է եռամյա պայմանագիր` վերապահումով, որի համաձայն՝ սլովակ ֆուտբոլիստի ամբողջական աշխատավարձը կպահպանվի միայն այն դեպքում, եթե նա մեկ մրցաշրջանի ընթացքում կխաղա հանդիպումների ոչ պակաս, քան 80 տոկոսը:

Ղեկավարության կողմից առաջարկված պայմանները չեն բավարարել Շկրտելին, որի համար էլ բանակցությունները դադարեցվել են: Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է այդպես եղել:
«Այդպիսի պայմանագիրն անընդունելի է ինձ համար: Ես մտածում եմ, որ այդպիսի պայմաններ առաջարկվում են այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր արդեն իրենց կարիերայի մայրամուտում են, կամ պրոբլեմներ ունեն առողջության հետ: Ես դեռևս այդքան էլ ծեր չեմ, որ համաձայնեմ այդպիսի գործարքի: Առաջարկված պայմանագիրն ինձ չբավարարեց, դրա համար էլ ես հրաժարվեցի այն ստորագրել»,- հայտնել է Շկրտելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս