
Արևելքի կարծրատիպեր կոտրած Շեյխուհի Մոզան Հայաստանում է. news.am

News.am-ի փոխանցմամբ՝ Կատարի 3-րդ շեյխի 3 կանանցից 2-րդը՝ Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան հունիսի 4-ին չարտերային թռիչքով վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ (ֆոտոռեպորտաժ)
Մերձավոր Արեւելքում հայտնի ազդեցիկ շեյխուհի Մոզան, որի մասին անթաքույց հիացմունքով են գրում Forbes-ից մինչեւ Vogue առաջատար ամսագրերը, Հայաստան է ժամանել մասնավոր այցով։ Նրա առաջիկա հանդիպումների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։ Վաղը՝ հունիսի 5-ին, նա չարտերային չվերթով կմեկնի Երեւանից Թբիլիսի։
Շեյխուհի Մոզան 7 երեխաների մայր է։ Նա ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: