Բաժիններ՝

Sotheby’s-ը աճուրդից հանել է Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը

Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել էր որպես գողացված, հանվել է Լոնդոնում Sotheby’s-ի աճուրդից, Interfax-ին հայտնել է աճուրդի տան վաճառքի բաժնի ղեկավար Մեթյու Ուելգմանը:

«Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը (լոտ 23), հունիսի 2-ին հանվել է աճուրդից բեռն ուղարկողի պահանջով»,- հայտարարել է Ուելգմանը:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Sotheby’s աճուրդի տունը հարկ չի համարել կտավը հանել աճուրդից, քանի որ այն գրանցված չի եղել մշակութային գողացված օբյեկտների կատալոգում:

Անցած շաբաթ օրը ՌԴ ՆԳՆ-ն Ինտերպոլի միջոցով տեղեկացրել էր Sotheby’s-ին, որ նկարը գողացվել է 1997թ. Մոսկվայում մասնավոր հավաքածուից:
Նախօրեին, սակայն, հայտնի է դարձել էր գողացված նկարի տիրուհին դեմ չէ աճուրդի անցկացմանը, քանի որ աճուրդի տունը առաջարկել է նրան կտավի վաճառքից տոկոսներ վճարել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930