Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից 7-ը` մինչ 10 տարեկան:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) ռեկտորի ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: Ռեկտորի պաշտոնի համար պայքարելու են ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և նախկին ռեկտոր, ՀՅԴ նախկին անդամ Ոստանիկ Մարուխյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզայի կենտրոնը հունիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ:
Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի և Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ «Սկոտչ & Whiskey» ֆիլմի պրեմիերայից հետո սկսեցին բուռն քննարկել ֆիլմում առկա համբույրի տեսարանները։
Հայր ու դուստր Ասրյանների պատմությունն ու Մխիթարյանների ընտանիքի ճակատագիրը հասարակական հնչեղություն ստացան, որոշ հասարակական գործիչներ նույնիսկ անգործության մեղադրանք ներկայացրին ոստիկանությանը:
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իրաքում իրենց վերահսկողության տակ են վերցրել Եփրատ գետի մոտ գտնվող ջրամբարը, որը գտնվում է Ռամադի քաղաքի մերձակայքում՝ Անբար նահանգում, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Մոտ երկու ժամ է, ինչ սկսվել է «Ոչխարների խուզում» փառատոնը, որի գլխավոր նպատակը Տաթևը որպես զբոսաշրջային ուղղություն գրավիչ դարձնելն ու «Տաթևի վերածնունդ» ծրագրում ընգրկված 9 համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացմանը նպաստելն է:
Եվրամիությունը «սև ցուցակից» հանել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մահացած որդու անունն ու երկարեցրել ուկրաինացի 3 նախկին պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները: Այս մասին են վկայում ԵՄ պաշտոնական ամսագրի հրապարակումները, հայտնում է TASS-ը:
Այսօր ասուլիսում լրագրողներից մեկը ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի «հակաթոքմաջյանական» հայատարարություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ այդ սկանդալային նամակագրության մեջ նախարարը հիշատակված էր որպես «քաչալ շուն», թե՞ Արմեն Աշոտյանն ի սկզբանե նրա դեմ լարվածություն ուներ: Ի պատասխան լրագրողի հարցին՝ Հ. Թոքմաջյանն ասաց.
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների հետաձգման մասին խոսք անգամ լինել չի կարող` կապված նախօրեին երկրի Դիարբեքիր քաղաքում «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ որոտացած երկու պայթյունների հետ: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ-Էրդողանն այսօր հայտարարել է թուրքական A Haber հեռուստաալիքի հետ զրույցում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ:
Հռոմի պապը մտադիր է պատարագ մատուցել երկրի մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, որտեղ արդեն ժամանել են հազարավոր հավատացյալներ:
«Հավասարության երթի» մասնակիցները հագել են կառնավալային կոստյումներ ու ձեռքում պահել ծիածանագույն դրոշներ «Մարդու իրավունքը` առաջին հերթին կարգախոսով»:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ցանկություն չունեն ընդդիմության մեջ լինել առաջատար: Անդրադառնալով միավորման անվանը, որը լուրջ դժգոհություն է առաջացրել Սփյուռքի համանուն կազմակերպության ներկայացուցիչների շրջանում, Ա.Բաղդասարյանը հայտարարեց, թե առաջին անգամ է լսում նման կառույցի մասին. «Նորմալ է, որ Սփյուռքում կարող են լինել բազմաթիվ կառույցներ և ես դրանից տեղյակ չլինեմ»:
Եթե «Ալյանս» կուսակցությունն ու Տիգրան Ուրիխանյանը անձամբ բոլորի աչքի առաջ պայքար են ծավալում իշխանությունների վարած կուրսի դեմ, երկրում տեղի ունեցող առանձին վերցված և ընդհանուր բոլոր ապօրինությունների, լկտիության, գողության ու թալանի դեմ և այդ ժամանակ ինչ-որ մեկը անձնական վիրավորանք է հասցնում Ուրիխանյանին ու փորձում վարկաբեկել «Ալյանսին», ուրեմն պարզ է չէ` ում է դա ձեռնտու և ում պատվերն է: Խոսքը այս պահին գնում է իբր քաղաքագետ ժամանակին «կոոպերատիվ» ընդդիմադիր աշխատած Հմայակ Հովհաննիսյանի մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հրապարակեց մի տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստվել իր և դասախոսներից մեկի միջև սկանդալային նամակագրությունը: Նա հայտարարեց, որ ինքը Աստծո և իր խղճի առաջ մաքուր է:
Թուրքիայում այսօր խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր «լռության օր» է հայտարարվել: Այս մասին հայտնում է Trend.az-ը` հղում կատարելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական մարմնի (YSK) այսօր տարածած հաղորդագրությանը:
Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության թիվ N զորամասերից մեկում զինվոր է մահացել, հայտնում է Qafqazinfo-ն:
Մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի շրջանի մի շարք ֆերմերներ 168.am-ին տեղեկացրել էին, որ այնպիսի խոշոր կաթարտադրող ընկերություններ, ինչպիսիք են «Աշտարակ կաթը» և «Մարիաննան», հրաժարվում են իրենցից կաթ մթերել, իսկ մթերելու դեպքում էլ այնքան ցածր գին են առաջարկում, որ գյուղացիներին ձեռք չի տալիս անասուն պահելը:
Քրդամետ «ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության շուրջ 100 ակտիվիտ է ձերբակալվել ոստիկանների կողմից Թուրքիայի արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում գիշերային անկարգությունների հետևանքով, որ ծագել են նախօրեին կուսակցության քաղաքային շտաբում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Չինաստանի Յանցզի գետում զբոսաշրջային «Արևելքի աստղ» նավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 396-ի: Անհետ կորած է համարվում 46 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը «երկրի խեղդում» է անվանել միջազգային վարկատուների այն պայմանները, որ վերաբերում են հունական պարտքի վճարման կարգին ու Աթենքին հետագա ֆինանսական օգնության տրամադրման փաստին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հալիձորում արդեն մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ոչխարների խուզում» փառատոնը, որի հիմնական նախաձեռնողը «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հւմնադրամն է:
«Պարզ է, որ պատժամիջոցներն ազդում են ռուսական տնտեսության վրա, սակայն նկատելի չէ, որ դրանք ինչ-որ կերպ ստիպել են Պուտինին հրաժարվել իր կուրսից, որին նա հետևում էր անցած տարի Ղրիմում»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների:
«Ինչ վերաբերում է ինչ-որ երկրների մտավախություններին Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների առնչությամբ, կարծում եմ՝ միայն անառողջ մարդը, այն էլ երազում, կարող է պատկերացնել, թե Ռուսաստանը հանկարծ կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Որոշ երկրներում, ըստ իս, սպեկուլյացիաներ են անում Ռուսաստանի նկատմամբ վախերի վրա»:
Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի մահվան պատճառները։
«Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»: