Բաժիններ՝

Հռոմի պապը երկխոսություն հաստատելու նպատակով ժամանել է Բոսնիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բոսնիա և Հերգեգովինա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հռոմի պապն այդ կաթոլիկ երկիր է ժամանել մուսուլմանների ու կաթոլիկների միջև երկխոսություն հաստատելու նպատակով:

Ինչպես հայտնում են լրագրողները դեպքի վայրից, մինչ Սարաևո ժամանելը ուժեղացվել են անվտանգության միջոցառումները` փակվել են սրճարաններն ու խանութները, իսկ տեղացիներին, որոնք ապրում են այն փողոցների երկայնքով, որտեղով անցնելու է Հռոմի պապի ավտոշարասյունը, արգելվել է բացել պատուհանները կամ նայել պատշգամբներից:

Հռոմի պապը մտադիր է պատարագ մատուցել երկրի մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում, որտեղ արդեն ժամանել են հազարավոր հավատացյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս