Իրաքի հարավը՝ մարդասիրական աղետի առաջ
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները Իրաքում իրենց վերահսկողության տակ են վերցրել Եփրատ գետի մոտ գտնվող ջրամբարը, որը գտնվում է Ռամադի քաղաքի մերձակայքում՝ Անբար նահանգում, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Նրանք փակել են շլյուզներն ու կրճատել բաց թողնվող ջրի քանակությունը: Երկրի հարավային նահանգներին, որոնք դեռ գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո, նման իրավիճակը սպառնում է երաշտով ու մարդասիրական աղետով:
Անբար նահանգի նահանգապետը կոչ է արել երկրի իշխանություններին զորքեր ուղարկել ջրամբարը զինյալների ձեռքից խլելու համար:



