Բաժիններ՝

Հրանտ Թոխատյանի արձագանքը Լուիզա Ներսիսյանի և Ռաֆայել Երանոսյանի կրքոտ համբույրին

Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի, Սոս Ջանիբեկյանի և Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ «Սկոտչ & Whiskey» ֆիլմի պրեմիերայից հետո սկսեցին բուռն քննարկել ֆիլմում առկա համբույրի տեսարանները։

Արփի Գաբրիելյանը հրաժարվել էր ասել՝ իր և Սոս Ջանիբեկյանի համբույրն իրակա՞ն էր, թե՞ ոչ։ Ֆիլմում կրքոտ համբուրվում են նաև Լուիզա Ներսիսյանն ու Ռաֆայել Երանոսյանը։ BlogNews.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց ամուսնու արձագանքի մասին։ Մեր զրույցի ժամանակ հայտնի դարձավ, որ Հրանտը երկրում չէ և դեռ չի հասցրել դիտել ֆիլմը։

Ինչ վերաբերում է համբույրի տեսարաններին՝ Լուիզան ասաց. «Սա առաջին ֆիլմը չէ, որտեղ ես նկարահանվում եմ, և կան նմանատիպ տեսարաններ։ Կարծում եմ՝ եթե ընտրել եմ այս մասնագիտությունը, Հրանտն էլ ընտրել է ինձ այս մասնագիտության մեջ, ուրեմն ինձ ամբողջական է սիրում։ Նման հարցերը չեն կարող խնդիրներ առաջացնել մեր միջև»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս