Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տեղափոխության հարցը: Բրիտանական մամուլում հայտնվեցին գլխագրեր, որոնք ասում էին, թե «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոչընդոտում է դարպասապահի տեղափոխությանը:
Հունիսի 5-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 38 շենքի վերելակում (10-րդ և 11-րդ հարկերի միջակայքում) քաղաքացիներ են արգելափակվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան ձևակերպումների բաժնի ավագ մաքսային տեսուչ Սուրիկ Շահբազյանը, խախտելով ՀՀ մաքսային օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջները, իր լիազորություններն իրականացնելիս, մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցը առանց մաքսային մարմնի թույլտվության այլ անձի հանձնելու հանգամանքը հայտնաբերելուց հետո, մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսել:
Հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, սակայն հանրությունը շարունակում է հետաքրքրվել՝ որտեղ է նա և ինչով է զբաղվում։
. Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ:
Կիտրոնի կանոնավոր օգտագործման արդյունքում օրգանիզմում առաջացող կալիումի կարբոնատը հավասարակշռում է մեր սննդակարգում գերակշռող թթվային բաղադրիչը։ Ստացվում է, որ թթվահամ կիտրոնն իջեցնում է ստամոքսահյութի և արյան թթվայնությունը։
Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ:
«Գրիգոր Խաչատրյան» յուրօրինակ մրցանակը հանձնվում է 1990 թվականից: Հեղինակի՝ Գրիգոր Խաչատրյանի խոսքերով՝ տրվում է նրանց, ովքեր կարողանում են իրենք իրենց գերազանցել. «Երբ նայում եմ մարդուն ու ասում եմ ՝ մալադեց, այդ ժամանակ ի՞նչ պիտի տամ նրան՝ իհա՛րկե իմ մրցանակը: Ավելի թանկ ու կարևոր բան, քան Գրիգոր Խաչատրյանի մրցանակն է, չկա»: Այո, մրցանակը հենց ինքն է՝ նկարիչ Գրիգոր Խաչատրյանը: Մրցանակակիրները պետք է գրկեն իրենց մրցանակին՝ Գրիգոր Խաչատրյանին:
«Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցումը մշտապես սահմանափակ է լինելու, այդ երկրների հետ գործընկերությունը չի կարող հակասել ՌԴ-ՀՀ հարաբերություններին»։
Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր ետևից «մինչև հաղթանակ» կգնա նաև ժողովուրդը: Խուսափելով որևէ հակադրությունից, Բաղդասարյանն առաջարկում է ձերբազատվել ամբիցիաներից, կոչ է անում համախմբման ու միաժամանակ հայտարարում, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ միանալու որևէ նպատակ չունի: Նիկոլ Փաշինյանի ստեղծած նոր ուժի հետ համախմբվելու մասին հարցը լսելիս Արթուր Բաղդասարյանի ձեռքերը սկսեցին դողալ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
Football.ua-ն հաղորդում է, որ Ուկրաինայի հաջորդ առաջնության չի մասնակցելու Դոնեցկի «Մետալուրգը»: Դոնեցկյան թիմը և Դնեպրոձերժինսկի «Ստալը» միավորվելու են: Այսպիսով, Դոնեցկի «Մետալուրգը» դադարեցնում է գործունեությունը՝ որպես ակումբ:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Տարոն թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1943 թ. ծնված Ռիփսիկ Մ.-ին:
Ծիրանը չի կարելի օգտագործել հիպովիտամինոզի բուժման եւ կանխարգելման համար, քանի որ այդ դեպքում կարոտինը չի յուրացվում։
Մեր հարցին՝ իսկ Ձեր այն արտահայտությունը, թե՝ Տիգրան Ուրիխանյանն «ո՞ւմ շունն է», անձնական վիրավորանք չէ՞, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Բայց դա չակերտներում է: Ընդհակառակը՝ իրենք պետք է ոգևորվեին, որ ուրեմն՝ ես իրենց ճակատագրով մտահոգված եմ, որովհետև երիտասարդներ են, որոնք քայլ են արել, որոնց թույլատրվել է այդ քայլն անել, բայց որոնց վաղը խաբելու են»:
Հանրապետության տարածքում հունիսի 7-11-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Հունիսի 6-ին, ժամը 05.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հարբած դուրս է գալիս գիշերային ակումբից և միզում կայանած մեքենաներից մեկի վրա: «Մերսեդես» մակնիշի մեքենան, որի վրա միզել էր Կրիշտիանու Ռոնալդուն, վաճառվում է հսկայական գնով։
Ներկա ռեժիմի հեռացումից հետո երկրի ռազմավարական կառույցները, որոնց թվում առաջին հերթին էներգոհամակարգը, ազգայնացվելու են: Ինքնիշխան Հայաստանում այդ կառույցների հսկիչ փաթեթը պատկանելու է պետության իսկ մասնակի մասնավորեցումը կատարվելու է տեխնոլոգիական հագեցում և ներդրումներ ապահովելու նպատակով:
Երևանի վարչական շրջաններից բնակչության թվաքանակի բացասական ցուցանիշ ունի միայն Արաբկիրը։ Այստեղ բնակչության թիվը նվազել է 400 մարդով կամ 0.34%-ով և կազմել 116 հազար մարդ։ Ավանում, Նորք-Մարաշում և Քանաքեռ-Զեյթունում բնակչության թիվը փոփոխություն չի կրել և կազմել է, համապատասխանաբար, 53.1 հազար, 11.9 հազար և 74.1 հազար մարդ։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր դեմ մահափորձը բեմադրված չի եղել։ «Դա ընդամենը մի քանի թափթփուկ, տականքներ կարող են նման բան ասել, ես ուրիշ բան չունեմ ասելու»:
Հունիսի 6-ին, ժամը 05.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բեռնատարը կողաշրջվել է:
Հունիսի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր` հունիսի 6–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 22–ամյա Արթուր Բալյանը Երեւանի բնակիչ էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր։
Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:
«Բազմիցս ես իրեն հարցադրում եմ արել՝ այդ ի՞նչ մոտիվացիա ես դու տեսել իմ մոտ, որ ես պետք է քո ֆեյսբուքը ջարդեի, կամ ի՞նչ տեխնոլոգիայով, ես երբեք ոչ քո համակարգչին, ոչ քո ցանցին եմ կպել: Այսօրվա իր ցույց տված վիդեոն ուղղակի ձեռքառնոցի է ինքն իրեն»:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 37-րդ ստուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Փառատոնը անցկացվում է հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ 1978 թվականից՝ մահվան տարեթվից ի վեր։
Հունիսի 6-ին, ժամը 13.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Հողագործներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժշետ է փրկարարների օգնությունը: